Ռուս–լիտվական սահմանի մասին տվյալներ հավաքած գործակալների վերաբերյալ դատավճիռ է կայացվել

Նրանք ազատազրկման են դատապարտվել լրտեսության, առևանգման և Ռուսաստանի պետական սահմանն ապօրինի հատելու համար։
Sputnik
Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) երկու գործակալներ, որոնք տեղեկություններ են հավաքել Ռուսաստանի և Լիտվայի միջև սահմանի պահպանության վերաբերյալ, 15 և 16 տարվա ազատազրկման են դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Նրանք ուղիներ են նախապատրաստել դիվերսիոն խմբի ներթափանցման և աղմկահարույց հանցագործություններ կատարելու համար, ինչպես նաև ուղիներ են գտել դիվերսանտների փախուստի համար։
ԱԴԾ-ն բացահայտել է Մոսկվայի մարզում ահաբեկչությունը կանխելու գործողության մանրամասները
Ուկրաինայի քաղաքացիներ Մացյուցյան և Կուշնիրենկոն Ուկրաինայի ռազմական ԳՀՎ հանձնարարությամբ հարցեր են տվել Լիտվայի սահմանային բնակավայրերի բնակիչներին, ինչպես նաև ԱԹՍ–ի կիրառմամբ և արտասահմանյան հատուկ ծառայության օդատիեզերական հետախուզություն արդյունքների հիման վրա տեղեկություններ են հավաքել ռուս-լիտվական սահմանի պահպանության վերաբերյալ՝ ահաբեկչություն իրականացնելու համար միջոցներ տեղափոխելու և հանցագործությունները կատարելուց հետո իրենց հանցակիցներին Լիտվա դուրս բերելու համար։
Նրանք ազատազրկման են դատապարտվել լրտեսության, առևանգման և Ռուսաստանի պետական սահմանն ապօրինի հատելու համար։
Կիևի գործակալ է ձերբակալվել, որը հրդեհել է բջջային կապի աշտարակի ջերմապահարանը. ԱԴԾ