Իրանի հետ ԵԱՏՄ երկրների առևտուրն այս տարի աճում է մոտ 16%-ով. Սլեպնյով

ԵԱՏՄ երկրների հետ Իրանի փոխադարձ ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 18 մլրդ դոլարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնյովն ակնկալում է, որ Իրանի հետ ԵԱՏՄ երկրների առևտուրն այս տարի կաճի մոտ 16%-ով։
«2018 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրի շրջանակում առևտրի աճի լավ արդյունքներ են գրանցվել, առևտուրը կրկնապատկվել է։ Մշտական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ակնկալվում է ցուցանիշների կրկնապատկում. խոսքը փոխադարձ ապրանքաշրջանառության 12 կամ նույնիսկ 18 մլրդ դոլարի մասին է», – ասուլիսի ժամանակ ասել է Սլեպնյովը։
Հիշեցնենք` Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրվեց Սանկտ Պետերբուրգում 2023 թվականի դեկտեմբերի 25-ին։
2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի լիաֆորմատ համաձայնագիրը, որը փոխարինեց 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին։
ԵԱՏՄ երկրներում երկարաձգվել է անմաքս առևտուրը առցանց հարթակների միջոցով