ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանը «ՌՈւՍՏԱՏ» տելեգրամյան մարզական-վերլուծական ալիքի ցուցանիշով դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ:
Նոյեմբերի 4 և դեկտեմբերի 1 փուլերի ընթացքում Սպերցյանը դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Բացի այդ, Էդուարդը ստեղծել է 6 գոլային պահ, կատարել 11 հաջող գործողություն մրցակցի տուգանային հրապարակում, հասցրել 14 հարված, որոնցից 3-ը՝ ուղիղ դարպասին, կատարել 22 ճշգրիտ փոխանցում տուգանային հրապարակ: