ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Օստապովսկոյե բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Մարտերի ընթացքում Ուկրաինայի զինուժը կորցրել է ավելի քան 10 միավոր տեխնիկա»,–ասված է հաղորդագրությունում։
Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկին, ուկրաինական զինուժի շահերի համար օգտագործվող էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև հեռահար գործողության ԱԹՍ–ների հավաքման և պահման արտադրամասին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։