ԱԴԾ աշխատակիցները Մագադանի մարզում թանկարժեք մետաղների անօրինական շրջանառությամբ զբաղվող հանցավոր կազմակերպության անդամների են ձերբակալել։ Նրանցից առգրավվել է մոտ 70 կգ ոսկի և արծաթ, որոնք թաքցված են եղել հատուկ կահավորված թաքստոցներում, հայտնում է ՌԴ ԱԴԾ–ի մամուլի ծառայությունը։
ԱԴԾ-ի տվյալներով՝ հանցագործները թանկարժեք մետաղների անօրինական շրջանառություն են կազմակերպել՝ դրանք Մագադանի մարզից տեղափոխելով Ռուսաստանի այլ մարզեր։
Խարդախները ձերբակալվել են և կալանավորվել, քննչական միջոցառումները շարունակվում են։