ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի և դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ»,– գրել է Մուսինյանը։
Նշենք, որ սա նրանց 3-րդ հանդիպումն է այս տարվա ընթացքում։ ՀՀ առաջին նախագահն ու ՌԴ դեսպանը հանդիպել էին նաև փետրվարին ու սեպտեմբերին։