Կործանված Ան–22-ում գտնվող բոլոր անձինք մահացել են․ՌԴ ՔԿ

Իվանովոյի մարզում Ան-22-ի կործանման կապակցությամբ օպերատիվ շտաբ է ստեղծվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ Իվանովոյի մարզում կործանված Ան-22 ինքնաթիռում գտնվող անձնակազմի բոլոր անդամները մահացել են։ Տեղեկությունը հայտնել է ՔԿ-ն:

Քրեական գործ է հարուցվել թռիչքի նախապատրաստման կանոնները խախտելու հոդվածով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերանորոգումից հետո պլանային թռիչք իրականացնող Ան-22-ը կործանվել է՝ ընկնելով ամայի տարածքում։ Կործանման շրջանում առայժմ հայտնաբերվել են միայն ինքնաթիռի բեկորները։
ԱՆ-22 «Անթեյը» աշխարհի ամենամեծ տուրբոպտուտակավոր ինքնաթիռն է։ Այն օգտագործվում է ծանր ու մեծածավալ ռազմական տեխնիկայի և զորքի տեղափոխման, ինչպես նաև դեսանտավորման համար։