Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել

Ըստ նախնական վարկածի` սպան մահացել է շմոլ գազի թունավորումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով 26-ամյա սպա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Sputnik Արմենիային ասաց, որ ՊՆ–ն չի մեկնաբանում այս դեպքը, քանի որ դժբախտ պատահարը ծառայությունից դուրս է եղել և ծառայության հետ կապ չունի։
Թերթն իր հերթին գրել է, որ, ըստ նախնական վարկածի, սպան մահացել է շմոլ գազի թունավորումից։ Նրա դին հայտնաբերվել է Լեռնագործների փողոցի տներից մեկի ննջարանում։