Մահացել է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանը

Ալեքսանդր Մացեգորան. Արխիվային լուսանկար
Ալեքսանդր Մացեգորան կյանքից հեռացել է դեկտեմբերի 6-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. 71 տարեկանում մահացել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսանդր Մացեգորան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կայացման և խորացման գործում էական ներդրում ունեցած ականավոր դիվանագետի և հայրենասերի պայծառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում հանգուցյալի հարազատներին և մերձավորներին», - հավելել է նախարարությունը։
Մացեգորան ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպան էր նշանակվել 2015 թվականին: 2006-2011 թվականներին աշխատել է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։ Մինչ այդ զբաղեցրել է ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի բաժնի պետի և Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնները։