ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, 8-ի գիշերը, իսկ առանձին շրջաններում` վաղը ցերեկն ու դեկտեմբերի 9–ի գիշերը սպասվում են տեղումներ։ Լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում դրանք կլինեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ»,–ասվում է հաղորդագրության մեջ
Նշվում է, որ Արարատյան և Շիրակի դաշտերի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին կլինի արևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, դեկտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում այսօր և վաղը սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +4–ից +6–ի միջակայքում։