Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն պատասխան համակցված հարված է հասցնում Ուկրաինայի թիրախներին. ՊՆ

ՌԴ ԶՈւ-ն գիշերվանից համակցված հարված է հասցնում Ուկրաինայի թիրախներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր 116 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տասը մարզերի վրա։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Նշվում է, որ դրանցից 29-ը ոչնչացվել են Ռյազանի, 27-ը՝ Վորոնեժի, 23-ը՝ Բրյանսկի և 21-ը՝ Բելգորոդի մարզում։ Բացի այդ, 6 ԱԹՍ է խոցվել Տվերի մարզում, 3–ական՝ Կուրսկի և Լիպեցկի մարզերում, 2–ը՝ Տամբովի, և 1–ական՝ Տուլայի ու Օրյոլի մարզերում։
Ռուսաստանի զինված ուժերը միաժամանակ պատասխան համակցված հարվածներ են հասցրել Ուկրաինայի թիրախներին: Տեղական լրատվամիջոցները գրել են Կիևում, Դնեպրոպետրովսկում, Չեռնիգովում, Լուցկում և Վիննիցայում հարձակումների հետևանքների մասին: Պայթյուններ են գրանցվել նաև Պոլտավայի, Լվովի և Կիրովոգրադի մարզերում։
Պուտինը մանրամասներ է ներկայացրել ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից
Սոցիալական ցանցերում հաղորդել են Խմելնիցկիի մարզի Ստարոկոնստանտինով ռազմական օդանավակայանի տարածքում օդային հարվածների մասին: Նախնական տվյալներով՝ Կիևի մարզի Ֆաստով քաղաքում հարվածի տակ է հայտնվել երկաթուղային ենթակառուցվածքը։ Դնեպրոպետրովսկի մարզում տուժել են էներգետիկ օբյեկտները, այդ թվում՝ Կրիվորոժսկի ՋԷԿ-ը։
Քաղաքացիական օբյեկտների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին ի պատասխան՝ ռուսական զորքերը պարբերաբար հարվածում են անձնակազմի, տեխնիկայի և վարձկանների տեղակայման վայրերին, ինչպես նաև Ուկրաինայի ենթակառուցվածքներին՝ էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը բազմիցս ընդգծել է, որ բանակը հարվածներ չի հասցնում բնակելի տներին և սոցիալական հաստատություններին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։