Մարսելի Նոտր Դամ դը լա Գար տաճարի բակում հայկական խաչքար է բացվել

Օծման արարողության կադրերը հայտնվել են սոցիալական ցանցերում։
Sputnik
Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայկական խաչքար է օծել Մարսելի գլխավոր խորհրդանիշ Նոտր Դամ դը լա Գար տաճարի բակում։ Նրան ուղեկցում էր կարդինալ Ժան Մարկ Ավելինը։
Գարեգին Բ–ն նաև օրհնված խաչեր է բաժանել հայ համայնքի երեխաներին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 3–ին Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնել էր Շվեյցարիա, ապա երկօրյա այցով լինելու էր Ֆրանսիայում։
Կաթողիկոսին ուղեկցում են «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Վեհափառ հայրապետի հանձնակատար Գրիգոր աբեղա Մինասյանը։