Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Չեռնոբիլի ԱԷԿ-ում սարկոֆագը կորցրել է անվտանգության ապահովման գործառույթները. ՄԱԳԱՏԷ

Անցյալ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն ավարտել էին սարկոֆագի անվտանգության համալիր գնահատումը, որը լրջորեն վնասվել էր անօդաչու թռչող սարքի հարվածի և դրան հաջորդած բռնկման հետևանքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի - Sputnik. Չեռնոբիլի ԱԷԿ-ում նոր սարկոֆագը դադարել է կատարել անվտանգության ապահովման հիմնական գործառույթները: Այս մասին հաղորդում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ):
«Առաքելությունը հաստատել է, որ նոր սարկոֆագը կորցրել է անվտանգության ապահովման իր հիմնական գործառույթները, բայց նաև հայտնաբերել է, որ այն կրող կոնստրուկցիաները կամ մոնիտորինգի համակարգը անդառնալի վնասվածք չեն ստացել»,- նշվում է գործակալության հայտարարությունում։
ՄԱԳԱՏԷ-ն խորհուրդ է տվել չդադարեցնել նոր սարկոֆագի պաշտպանիչ կառուցվածքի վերանորոգման և ուժեղացման աշխատանքները:
«Տանիքում իրականացվել են ժամանակավոր վերանորոգման աշխատանքներ, սակայն ժամանակին համապարփակ վերականգնումը մնում է կարևոր՝ հետագա քայքայումը կանխելու և երկարաժամկետ միջուկային անվտանգությունն ապահովելու համար», - կազմակերպության կայքում հրապարակված զեկույցում ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Չեռնոբիլի ԱԷԿ–ում իրականացրած սադրանքը հաստատում է Կիևից բխող սպառնալիքը. ՌԴ ԱԳՆ
Ավելի վաղ Չեռնոբիլի ԱԷԿ-ի ավերված էներգաբլոկը ծածկող սարկոֆագը հարձակման էր ենթարկվել անհայտ ԱԹՍ-ի կողմից: Այն ժամանակ Կիևի ռեժիմը փորձել էր միջադեպի համար մեղադրել Ռուսաստանին, սակայն ոչ մի ապացույց չէր կարողացել ներկայացնել։
Ինչպես բազմիցս նշել է ռուսական կողմը, Մոսկվան հարվածներ չի հասցնում Ուկրաինայի միջուկային էներգետիկայի ենթակառուցվածքներին։