ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. 75 տարեկանում մահացել է ճապոնական ծագմամբ ամերիկացի դերասան Քերի-Հիրոյուկի Տագավան, որը հայտնի է «Վերջին կայսրը», «Մահացու գոտեմարտ» և «Գեյշայի հուշերը» ֆիլմերում իր խաղացած դերրերով։ Այս մասին հայտնում է Deadline պարբերականը:
Տագավան մահացել է նախօրեին՝ Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում՝ շրջապատված զավակներով: Մահվան պատճառ են դարձել կաթվածի հետևանքով առաջացած բարդությունները։
Դերասանը հանրությանը լայնորեն հայտնի է որպես «Մահացու պայքար» կինոշարքի չար կախարդ Շան Ցզունգ կերպարի մարմնավորող:
Տագավան կինոաշխարհ է մտել Բեռնարդո Բերտոլուչիի «Վերջին կայսրը» (1987 թ.) ֆիլմով, որն արժանացել էր 9 «Օսկար» մրցանակի։
Դրան հաջորդել են մի շարք նշանավոր դերեր մեծ բյուջե ունեցող ֆիլմերում, որոնցից շատերը ներկայացնում են ասիական և արևմտյան մշակույթների միաձուլումը: Դրանց թվում են «Փերլ Հարբորը», «Կապիկների մոլորակը», «Գեյշայի հուշերը» և «47 ռոնինները»։
Հատկանշական է, որ 2015-ին Տագավան ընդունել է ուղղափառություն և մկրտվել Մոսկվայի Աստվածամոր տաճարում՝ ստանալով Պանտելեյմոն անունը: