Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է փախչել իր անվտանգությունն ապահովող չինացի աշխատակիցներից Սիչուանի համալսարանի ուսանողներին մոտ, որոնք կանգնած էին ցանկապատից այն կողմ՝ նրանց հետ շփվելու համար։ BFMTV-ն կադրեր է հրապարակել «դեպքի վայրից»։
Մակրոնը Չինաստան է ժամանել դեկտեմբերի 3-ին՝ եռօրյա պետական այցով։
BFMTV-ի կադրերում երևում է` ինչպես է Ֆրանսիայի առաջնորդը դուրս գալիս մեքենայից և վազում դեպի ցանկապատը, նրան բնականաբար հետևում են չինացի անվտանգության աշխատակիցները։ Ֆրանսիացի առաջնորդի այս պահվածքն իսկական փորձություն էր առնվազն տասը անվտանգության աշխատակիցների համար։
Արդյունքում, Մակրոնը շփվեց ուսանողների հետ, սեղմեց նրանցից մի քանիսի ձեռքը։