Իրանը նախազգուշացրել է ամերիկյան նավերին և զորավարժություն սկսել Պարսից ծոցում

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի զորավարժությունները կանցկացվեն դեկտեմբերի 4-5-ը Պարսից ծոցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) ռազմածովային ուժերը նախազգուշացրել են ԱՄՆ նավատորմին և այսօր զորավարժություններ սկսել Պարսից ծոցում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի զորավարժությունները կանցկացվեն դեկտեմբերի 4-5-ը Պարսից ծոցում:
«Զորավարժությունների ընթացքում ԻՀՊԿ ռազմածովային ուժերի ստորաբաժանումները վճռական նախազգուշական ուղերձ են հղել ամերիկյան նավերին», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ զորավարժությունների ընթացքում ՌԾՈւ-ն ռադիոԷլեկտրոնային պայքարի համատեքստում կիրառել է պաշտպանական այնպիսի համակարգեր, ինչպիսիք են «Նավաբը», «Մաջիդը» և «Մեյսակը»: Ինչպես հայտնում է ԻՀՊԿ-ն, այդ համակարգերն արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ կարողացել են արդյունավետ հայտնաբերել և խոցել օդային ու ծովային թիրախները:
Իրանում մեկնարկել են ՇՀԿ երկրների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները