ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Բաքվում այսօր կայացել է հայ գերիների (այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության) գործով հերթական շինծու դատավարությունը։
Հայ գերիները Բաքվի դատարանում
© Photo
Այսօր փաստաբանները կրկին հանդես են եկել արդարացման «դատավճիռներ» կայացնելու հերթապահ հայտարարություններով։
Հայ գերիների «դատը» Բաքվի դատարանում
© Photo
Հաջորդ «դատական նիստը» նշանակված է դեկտեմբերի 11-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: