ԱԺ–ն 1-ին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքը

Առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը կսկսվի 2026 թվականից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրությանը վերաբերող օրենքը
Կողմ քվեարկեցին պատգամավորներից 65–ը, դեմ` 2–ը, ձեռնպահ` 26–ը։
Հիշեցնենք` 2026 թվականից կսկսվի առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին հայտնեց, որ առաջին փուլում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, սահմանվել է 129 600 դրամի ապահովագրական փաթեթ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։
Ի՞նչ են անելու մասնավորի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձինք․ Ավանեսյանի պատասխանը