Ազգային ժողովը հաստատեց 2026 թ–ի ՀՀ պետական բյուջեն

Պետական բյուջեի պակասուրդը 2026 թվականին կկազմի 536 մլրդ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն այսօր 62 կողմ, 27 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընդունեց 2026 թ–ի ՀՀ պետական բյուջեն։
Նշենք, որ վերաայումից հետո ՀՀ պետական բյուջեն որոշ փոփոխությունների է ենթարկվել։
Մասնավորապես, 2026 թ. տարեվերջին ՀՀ կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշը բյուջեի նախնական նախագծում կանխատեսվում էր 53.5 տոկոս, որը պետական բյուջեի վերանայումից հետո նվազել է 0.6 տոկոսով` կազմելով 52,9 տոկոս։
Թե՛ ծախսերը, թե՛ եկամուտները թերակատարվել են. տնտեսագետը` 2024-ի ՀՀ բյուջեի կատարման մասին
Պետական բյուջեի պակասուրդը 2026 թվականին նախատեսվում է 537 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 4.5. տոկոսը։ Բյուջեի նախագծի վերանայումից հետո այն կազմել է 536 մլրդ դրամ։
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա նախնական տարբերակի 3 տրլն 628 մլրդ դրամը շատ քիչ նվազել է` կազմելով 3 տրլն 627 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով նախնական նախագծում նշված 2 տրլն 924 մլրդ դրամը ևս նվազել է` կազմելով 2 տրլն 923 մլրդ դրամ։
Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որից հարկային եկամուտները՝ 2 տրլն 972 մլրդ դրամ։
Կապիտալ ծախսերի խրոնիկ թերակատարումը հաղթահարված է. նախարար
9.7 մլրդ դրամ կնախատեսվի անհուսալի վարկային պարտավորություններ ունեցող անձանց զբաղվածության աջակցության ծրագրին, 4.9 մլրդ դրամ կնախատեսվի Ակադեմիական քաղաքի նախագծման և կառուցման համար։