ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին նվիրված տեսանյութ է հրապարակել։
«Տասը տարի առաջ մենք նկարահանեցինք «Մեկ օր կյանքից» ֆիլմը` մեր ակադեմիայի սանի մասնակցությամբ։ Այն ժամանակ պատանի Էդիկ Սպերցյանը 2000 թվականին ծնված ֆուտբոլիստների թիմի ավագն էր և հիանում էր Պերեյրայով, Ժոաոզինյոյով և Ախմեդովով։ Հիմա նա հիմնական ավագ է և ինքն է օրինակ ծառայում աճող սերնդին», – ասվում է տեսանյութում։
Կադրերում երևում է, թե ինչպես է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ավագը սկսում իր օրը և մարզվում «ցլերի» կազմում։
Նշենք, որ 2025/2026 մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 24 խաղ, դարձել 8 գոլի հեղինակ և կատարել 11 գոլային փոխանցում։