Օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-4-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 2-ին հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 2-ի ցերեկը կլինի 8-10 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2...+4 աստիճան։