ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում սեզոնային վիրուսների ակտիվացմամբ պայմանավորված շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 - 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ: Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները»,–գրել է Ավանեսյանը։
Նախարարը հավելել է, որ սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։
Ավանեսյանը հիշեցրել է, որ գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը, թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։