Հարց է՝ կհաջողվի՞ պահպանել մայրցամաքը. Եվրոպան պատրաստվում է ՌԴ–ի հետ պատերազմի. Սիյարտո

ԵՄ-ի ռազմավարական փաստաթղթերում ասվում է, որ լիակատար մարտունակություն պետք է ձեռք բերվի մինչև 2029 թվականը, ինչի արդյունքում Եվրոպայի և ՌԴ-ի միջև պատերազմը հնարավոր կլինի 2030 թվականին, կարծում են Բուդապեշտում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Եվրոպան ներկայում պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի, և հետագա ժամանակահատվածում հարցը կլինի այն, թե արդյոք հնարավոր կլինի մայրցամաքը փրկել ոչնչացումից: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
Ավելի լավ է՝ ԵՄ-ն ու Կիևը համաձայնեն ԱՄՆ-ի ծրագրին, քանի որ իրավիճակը վատանում է. Սիյարտո
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել էր` արևմտյան քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների հայտարարությունները վկայում են, որ Եվրոպան նախապատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմ սկսելուն։ Նրա խոսքով՝ 2030 թվականից հնարավոր պատերազմին պատրաստ լինելու մասին եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները խոսում են այն մասին, որ Բրյուսելը բացահայտորեն ռազմական ծրագրեր է մշակում:
«Եվրոպան ներկայում պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի, և հաջորդ ժամանակահատվածում խաղադրույքը կդառնա այն, թե կհաջողվի՞ արդյոք կանխել ամբողջ մայրցամաքի լիակատար ոչնչացումը։ Եվրամիության ռազմավարական փաստաթղթերում ասվում է, որ լիակատար մարտունակությունը պետք է ձեռք բերվի մինչև 2029 թվականը, ինչի արդյունքում Եվրոպայի և Ռուսաստանի միջև պատերազմը հնարավոր կլինի 2030 թվականին»,-հայտարարել է Սիյարտոն Հունգարիայի Ժամբեկ քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։
Նա ընտրողներին կոչ է արել մասնակցել Հունգարիայի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և «թույլ չտալ, որ մենք, մեր երեխաները և մեր թոռները Եվրոպայում 21-րդ դարի կեսերին ապրենք պատերազմի պայմաններում»։
Վերջին տարիներին Ռուսաստանը մատնանշում է ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվությունը արևմտյան սահմանների մոտ։ Դաշինքն ընդլայնում է նախաձեռնությունները և դա անվանում է «ռուսական ագրեսիայի զսպում»։ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի ավելացման կապակցությամբ։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Մոսկվան բաց է մնում ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, սակայն իրավահավասար հիմունքներով, ընդ որում՝ Արևմուտքը պետք է հրաժարվի մայրցամաքի ռազմականացման ուղուց: Կրեմլում նշել են, որ ՌԴ-ն ոչ ոքի չի սպառնում, բայց անուշադրության չի մատնի իր շահերի համար հնարավոր վտանգ ներկայացնող գործողությունները:
Հունգարիան պատրաստ է ապահովել ռուս-ամերիկյան բանակցությունների անվտանգությունը. նախարար