ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով մահացածների թիվը հասել է 604-ի, 464 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են: Տեղեկությունը հայտնում են Ինդոնեզիայի իշխանությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր տարերային աղետի հետևանքով 593 մահացածի մասին:
«Ըստ տարերային աղետների հետևանքների ամփոփ տվյալների՝ մահացել է 604, վնասվածքներ է ստացել 2600 մարդ», - ասված է Ինդոնեզիայի տարերային աղետների ազգային գործակալության հաղորդագրությունում:
Նշվում է, որ 3500 շենք լրջորեն վնասվել է, իսկ ավելի քան 580 հազար մարդ ստիպված լքել են տները։
Հիշեցնենք` Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա, Աչեհ և Արևմտյան Սումատրա նահանգներում ջրհեղեղներ և սողանքներ են առաջացել հորդառատ անձրևների պատճառով: