2011 թվականից երկրում գործում է ՁԻԱՀ-ի վերաբերյալ միասնական ազգային տեղեկատվական համակարգը: Sputnik Գրուզիայի փոխանցմամբ՝ Վրաստանում տարբեր կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, սակայն վերջին տարիներին երկրում նկատվում է ՄԻԱՎ վարակով հիվանդացության աճ:
Մինչև 2020 թվականը վիրուսակիրների մոտ 76%-ը տեղյակ էր իր կարգավիճակի մասին, բայց նրանց միայն 65%-ն էր ստանում ՀՌՎ թերապիա:
Վրաստանը Եվրոպայում առաջին երկրներից է, որը սկսել է ներդնել այս թերապիան, ընդ որում՝ ՄԻԱՎ-ի թեստավորումն իրականացվում է հիմնականում կամավոր: Մասնագետները կարծում են, որ ժամանակին բուժում իրականացնելու ընթացակարգին ընդգրկված մարդկանց քանակն անբավարար է։