Ինչու է հանվել Ոսկեպարի եկեղեցու խաչը, և ինչ աշխատանքներ են հիմա արվում

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին շուրջ 4 ամիս է՝ վերանորոգվում է։ Մասնավորապես փոխվում են տանիքածածկերը՝ թույլ չտալու, որ անձրևի ու ձյան խոնավությունը շարունակի եկեղեցի ներթափանցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ո՞ւր է Ոսկեպարի եկեղեցու խաչը, ինչո՞ւ է հանվել․ այս հարցերը շատերին են հուզում, ու պատասխանները ստանալու համար ուղևորվեցինք Ոսկեպար։
Եկեղեցին արդեն մի քանի ամիս է՝ վերանորոգվում է, ավելի ճիշտ՝ նորոգվում են տանիքածածկերը։ 7-րդ դարի քառախորան եկեղեցու տանիքածածկերը խիստ քայքայված էին, ծածկասալերը՝ մաշված և վնասված, ինչի հետևանքով էլ անձրևի ու ձյան առաջացրած խոնավությունը եկեղեցի էր ներթափանցում։
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին
«Գմբեթն ամբողջությամբ խարխլված էր, հիմա որոշ հատվածներ փոխարինվում են նոր քարով, որոշ հատվածներ էլ նույն քարով վերաշարվելու են»,- ասում է ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյան
Շեշտում է՝ աշխատանքները միայն տանիքի հատվածում են արվում, ամրակայման կարիք չկա։ Ի դեպ, վերջին անգամ եկեղեցում վերականգնման ու վերանորոգման աշխատանքներ մոտ 50 տարի առաջ էին արվել՝ 1975-77թթ․-ին։ Խորհրդանշական է, որ այս անգամ ևս, ինչպես 50 տարի առաջ, Սուրբ Աստվածածնի վերականգնող ճարտարապետը Հրաչյա Գասպարյանն է։
Հրաչյա Գասպարյան
Այն ժամանակ եկեղեցին բավականին վատ վիճակում էր, ուստի 2 տարի էր պահանջվել եկեղեցուն իր նախնական հորինվածքը վերադարձնելու համար։ Այս անգամ վերանորոգման ծրագիրն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ արտաբյուջետային միջոցներով։ Շինարարական աշխատանքներն արժեցել են 35 միլիոն դրամ։ Տնօրեն Արմեն Հովհաննիսյանը նշում է՝ սա լավ օրինակ է, որ հանրապետության արգելոց-թանգարաններ այցելողները պատկերացնեն, թե իրենց գնած տոմսերից գոյացած գումարն ինչին է ուղղվում։
Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ խաչը, անընդհատ գտնվելով ձյան ու անձրևի տակ, կոռոզիայի էր ենթարկվել, ուստի այն ևս վերանորոգելու կարիք կար։ Խաչի վերականգնման աշխատանքներն արդեն ավարտվել են, սպասում են շինարարական աշխատանքների ավարտին, որ այն իր տեղը վերադարձնեն։
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգը
Նրա խոսքով` աշխատանքները կավարտվեն մոտ 1 ամսից։ Պատասխանատուները նախատեսում են աշխատանքների ավարտը նշանավորել տևական դադարից հետո եկեղեցում Սուրբ պատարագի մատուցմամբ։
1 / 10

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

2 / 10

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

3 / 10

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

4 / 10

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

5 / 10

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

6 / 10

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

7 / 10

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

8 / 10

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

9 / 10

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

10 / 10

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Հ.Գ. Հոդվածի թողարկումից ժամեր առաջ տեղեկացանք, որ խաչն արդեն իր տեղն է վերադարձվել։