Գարեգին Երկրորդն օրհնեց հավատացյալներին. տեսանյութ

Առաքյալների տոնը Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ սուրբ Գեղարդի ուխտի օր:
Sputnik
Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին մատուցված սուրբ պատարագից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դուրս եկավ Մայր տաճարից և սկսեց օրհնել հավատացյալներին։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ մոտենում նրան և օրհնություն ստանում։
Նշենք, որ մինչ այդ Մայր տաճար էր բերվել Աստվածամուխ սուրբ գեղարդը, որն այնտեղ կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը։
Այս սրբություններից բխող ուժը պայքարելու ուժ է տալիս մեզ. տեր Եսային` Սուրբ գեղարդի մասին