ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում 2 զինծառայող է պայթել ականի վրա. նրանք ստացել են մարմնական վնասվածքներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ–ից հաստատեցին այս լուրը` հավելելով, որ դեպքը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ չի եղել։
Դեպքի հանգամանքները նույնպես, ըստ ՊՆ–ի, կապ չեն ունեցել ծառայության հետ։
«Պայմանագրային զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեցին ՊՆ-ից։
Գերատեսչությունից վստահեցրին, որ մնացած հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը եղել է Վարդենիսում նոյեմբերի 24–ին։