ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի մոտակայքում բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Opel» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով մեկ անձ մահացել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 27-ին, ժամը 23։40-ին:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Opel» մակնիշի ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ «Opel»-ի վարորդն արգելափակված է եղել, բայց տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց: Այնտեղ արձանագրվել է վերջինի մահը։