Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 55-ի. ԶԼՄ

Հոնկոնգի բնակելի համալիրում հրդեհ էր բռնկվել նոյեմբերի 26-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ավելի վաղ հայտնել էին 36 մարդու մահվան մասին։
Նոյեմբերի 26-ին Հոնկոնգի Թայ Պո շրջանում հրդեհ էր բռնկվել մի քանի բարձրահարկ շենքերում։ Հրդեհին վտանգի 4-րդ մակարդակ էր տրվել։
Հաղորդվում էր, որ բարձրահարկ շենքերում մարդիկ են մնացել արգելափակված։ Հարևան շենքերի բնակիչները տարհանվել են։ South China Morning Post թերթի տվյալներով՝ հրդեհը սկսվել և տարածվել է բնակելի համալիրի վերանորոգման ծրագրով շենքերի շուրջ տեղադրված բամբուկե կառույցներից։