«WhatsApp»-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ. գրասենյակից ահազանգում են

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան. Արխիվային լուսանկար
3–րդ նախագահի գրասենյակից խնդրում են չպատասխանել այդ համարից հաղորդագրություններին, չտրամադրել որևէ անձնական տվյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik․ «WhatsApp» հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ (+374 93 587035), հայտնում են 3–րդ նախագահի գրասենյակից։
Նշվում է, որ այդ կեղծ օգտահաշվից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։
«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը»,–ասված է հաղորդագրության մեջ:
3–րդ նախագահի գրասենյակից խնդրում են չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ անձնական տվյալ։