Որոշ շրջաններում կդիտվի բացասական ջերմաստիճան, որոշներում կգրանցի +20. եղանակի տեսություն

Մեղրի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն այսօր մի փոքր էլ կնվազի, այնուհետև էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 26-ի ցերեկը կլինի 12-14 աստիչան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4...+6 աստիճան։