Թուրքիան չի պատրաստվում դադարեցնել ՌԴ–ից գազի գնումը. էներգետիկայի նախարար

Ավելի վաղ Թուրքիայում անհնար էին համարել ռուսական գազից լիովին հրաժարվելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Թուրքիան չի ծրագրում դադարեցնել ռուսական գազի գնումը. Ռուսաստանը միշտ եղել և մնում է հուսալի մատակարար։ Այս մասին «Lider Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
«Անհանգստանալու ոչ մի առիթ չկա, մենք շարունակում ենք գազի գնումները ՌԴ-ից։ Ռուսական մատակարարումները բավարարում են Թուրքիայի կարիքների մոտ 40-50 %-ը», - հայտարարել է նա։
Պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիան գազը Ռուսաստանից ձեռք է բերում 20-րդ դարի 80-ական թվականներից սկսած։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր Ռուսաստանի խոշորագույն նավթարդյունահանող ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ ձեռնարկությունները պատժամիջոցների ցանկում ներառվել են այն բանի համար, որ գործունեություն են ծավալում կամ ծավալել ՌԴ տնտեսության էներգետիկ հատվածում:
ԵՄ-ն հնարավոր է համարում ռուսական գազի ներմուծման արգելքի դադարեցումը մեկ դեպքում