Վարազդատ Հարոյանը խզել է պայմանագիրը ու հեռացել հունգարական «Կազինցբարցիկա» թիմից

Հարոյանը հեռացավ Հայաստանի ազգային հավաքականից օգոստոսին, երբ գլխավոր մարզիչ նշանակվեց Եղիշե Մելիքյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը հեռացել է հունգարական «Կազինցբարցիկա» թիմից, հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից:
Պայմանագիրը լուծարվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Հայաստանի հավաքականի նախկին ավագը, ով թիմին միացել էր 2025 թվականի ամռանը, խնդրել է փոխադարձ համաձայնությամբ անհապաղ խզել պայմանագիրը ՝ պատճառաբանելով ընտանեկան հանգամանքները:
Հարոյանը Հունգարիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Հարոյանը հեռացավ Հայաստանի ազգային հավաքականից օգոստոսին, երբ գլխավոր մարզիչ նշանակվեց Եղիշե Մելիքյանը։