ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային վարչության աշխատակիցները նոյեմբերի 22-ին Կալինինգրադի մարզում ձերբակալել են մի դեռահասի, որն ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ահաբեկչություն էր նախապատրաստում տարածաշրջանի ուղղափառ եկեղեցիներից մեկում: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Տաճարի մոտ ձերբակալության ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչ է անում այդտեղ, դեռահասը խոստովանել է, որ ուզում էր հրկիզել։ Նրանից առգրավել են իրեղեն ապացույցներ, այդ թվում՝ ուկրաինացի համակարգողի հետ նամակագրության համար օգտագործվող հեռախոսը։
Ահաբեկչություն ծրագրող դեռահասն արդեն կալանավորվել է։