ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Իրանի հյուսիս-արևելքում ավտոբուսի վթարի հետևանքով 2 մարդ է մահացել, ավելի քան 40–ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական Կարմիր մահիկին։
«Այսօր առավոտյան Սեբզևար-Բորդեսկան ավտոճանապարհի 46-րդ կիլոմետրում ավտոբուսի վթար է տեղի ունեցել: Պատահարի հետևանքով տուժել է 43 մարդ, ևս 2-ը մահացել են», - ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։