Պուտինն ու Էրդողանը զրուցել են հեռախոսով. ի՞նչ թեմաներ են քննարկել

Վլադիմիր Պուտինը վերահաստատել է` ՌԴ–ն շահագրգռված է, որ ուկրաինական ճգնաժամը կարգավորվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսով զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ կարգավորման վերաբերյալ ամերիկյան առաջարկների համատեքստում:
ՌԴ նախագահը վերահաստատել է` ՌԴ–ն շահագրգռված է, որ ուկրաինական ճգնաժամը կարգավորվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։
Պուտինը նաև նշել է, որ ամերիկյան առաջարկներն իրենց ներկա տեսքով կարող են կարգավորման հիմք դառնալ:
Էրդողանն ասել է, որ մտադիր է համակողմանի աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին, և պատրաստակամություն է հայտնել շարունակել ստամբուլյան հարթակը տրամադրել այդ նպատակի համար։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտնել էր, որ ուկրաինական կարգավորման ծրագիր է մշակել, բայց մանրամասներ չի հայտնում, քանի որ աշխատանքը դեռ շարունակվում է:
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին ՌԴ անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ ԱՄՆ-ի ծրագիրը կարող է վերջնական կարգավորման հիմք դառնալ, բայց դրա տեքստը տվյալ պահին առարկայական չի քննարկվում ՌԴ-ի հետ: Նրա կարծիքով՝ ԱՄՆ վարչակազմին հավանաբար չի հաջողվում ստանալ Կիևի համաձայնությունը, քանի որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մինչև հիմա պատրանքների մեջ են և երազում են Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել մարտի դաշտում, մինչդեռ նրանց այդ դիրքորոշումը կապված է մարտադաշտում տիրող իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկությունների բացակայության հետ։
Պուտինի և Թրամփի հաջորդ շփման հարցը օրակարգում է. Ռյաբկով