Պայթյուն Բաքվի կենտրոնում. կան տուժածներ

Կադրերում բուժաշխատողները դուրս են հանում մարդկանց, չորսբոլորը կոտրված պատուհաններ են, փլուզված պատեր։
Sputnik
Բաքվի Նարիմանովսկի շրջանում գտնվող AFEN Plaza բիզնես կենտրոնի շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ավերածություններ են եղել վեց հարկերից հինգում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Բաքվի կաթսայատներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա տուժած
Հանրապետական ​​շտապ և անհետաձգելի բուժօգնության կենտրոնի տվյալներով՝ 7 մարդ տուժել է, բազմաթիվ վնասվածքներով նրանց տեղափոխել են կլինիկական բուժկենտրոն։ Տուժածների վիճակը միջին ծանրության է։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
AFEN Plaza-ի սեփականատեր Աբուլֆատ Ալիևը ներկայացրել է իր վարկածը։
Պայթյուն և հրդեհ Բաքվի Բինա ավանում. տուժել է 5 մարդ
«Նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով։ Սակայն այս շենքում գազ չկա։ Շենքի առջև կառուցվող ճանապարհին գազի խողովակ էր վնասվել։ Արդյունքում շենքի տակ գազի արտահոսք է տեղի ունեցել»,–ասել է նա։
Պայթյունի պատճառների մասին պաշտոնական վարկած դեռ չկա։