ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Մոսկվան կրկին ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման է ենթարկվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը 2 ԱԹՍ է ոչնչացրել։
ԱԹՍ-ների հարձակմամբ պայմանավորված՝ մայրաքաղաքի օդանավակայաններում սահմանվել են թռիչքների կարճաժամկետ սահմանափակումներ։
Այն տարածքում, որտեղ ընկել են բեկորները, աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Ռուսաստանի մայրաքաղաքը հարձակման էր ենթարկվել նաև երեկ։ ՀՕՊ-ը 4 անօդաչու սարք էր խոցել։
Նոյեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ՀՕՊ միջոցները ՌԴ տարածքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 93 ուկրաինական ԱԹՍ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։