ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանությունը Մոսկվայի ուղղությամբ թռչող ևս մեկ ԱԹՍ է խոցել։ Այս մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Այն տարածքում, որտեղ ընկել են բեկորները, աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։
Նոյեմբերի 24-ին Մոսկվայի ուղղությամբ թռչող 9 ԱԹՍ է խոցվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։