ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Գիշերվանից սկսած ՀՕՊ ուժերը ոչնչացրել են չորս ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնք թռչում էին դեպի Մոսկվա, վերջին ԱԹՍ-ն խոցվել է որոշ ժամանակ առաջ։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ-ը հետ է մղել դեպի Մոսկվա թռչող մեկ անօդաչու միջոցի հարձակումը։ Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրում»,-ասվում է Max հարթակում քաղաքապետի հրապարակման մեջ։
«Ռոսավիացիան» հարձակումների ֆոնին ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Ժուկովսկու («Ռամենսկոյե») օդանավակայանում օդանավերի ընդունման և ուղարկման համար:
Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերը նոյեմբերի 23-ի առավոտյան գրոհել են Շատուրի պետական մարզային էլեկտրակայանը, կայանի տարածքում հրդեհ է բռնկվել: Տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվել: