Արմավիրի ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել. Armlur

ՔԿՀ. Արխիվային լուսանկար
Տղամարդը Արցախից էր, ուներ առողջական խնդիրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. «Արմավիր» ՔԿՀ-ում երեկ երեկոյան դատապարտյալ է մահացել։ Այս մասին գրում է Armlur.am-ը։
Նշվում է, որ մահացածը դատապարտյալ Ռազմիկ Նալբանդյանն էր։
«Նա Արցախից էր և վերջին շրջանում սպասում էր, որ առողջական խնդիրների պատճառով պետք է ազատ արձակվի»,–հայտնում է լրատվամիջոցը։
Թերթը հաշվել է նաև, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այս տարվա ընթացքում արդեն 21 մահն է գրանցվել։
Հիշեցնենք` նոյեմբերի 7–ին «Նուբարաշեն» քրեական կատարողական հիմնարկի կալանավորվածներից մեկին կախված էին հայտնաբերել։
Օգոստոսի 29-ին էլ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահացել էր 63-ամյա Արտաշես Վարդանյանը։
Սեպտեմբերի 1–ին Արմավիրի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ էր ինքնասպանություն գործել։
Այս տարվա մարտի 17–ին էլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում կալանավորված անձի դի էր հայտնաբերվել։