Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի 3 օջախներից 2-ը մարված են. կիրառվում է նաև ԱԹՍ

Տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհի 3 օջախներից 2-ը մարված են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Երրորդ տեղամասում ինտենսիվորեն շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 253 փրկարարական ծառայող՝ 34 օժանդակ և 4 հիմնական տեխնիկա․ կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր։
Կրակը վերահսկելի է. ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հաղորդել Ճամբարակի հրդեհից
ՆԳՆ–ից հավելում են, որ հրդեհաշիջման աշխատանքները օպերատիվ ղեկավարելու նպատակով տեղում ձևավորվել է հրդեհաշիջման շտաբ։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաև ոստիկանական, Պարեկային ծառայության, Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ և հարակից գյուղերի բնակիչներ։
Հիշեցնենք` ըստ նախնական տվյալների` Գեղարքունիքի մարզում այրվում էր 70-80 հա խոտածածկ տարածք։