Մուղնիում բախվել են «Տոյոտան», «ՎԱԶ 2121»-ը և կցորդիչով բեռնատարը․ կա 5 տուժած

Վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Մուղնի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Toyota Camry» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որոնցից մեկն այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդների և վիրավորների ինքնությունը պարզվում է։
Գեղարքունիքի մարզում բախվել են «Վազ», «Ֆորդ» և «Օպել» մակնիշների մեքենաները. կա 5 տուժած