Որոշ մարզերում կգրանցվի 23–24 աստիճան տաքություն. եղանակի տեսություն

Լոռի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 21-ի ցերեկը կլինի14-16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։