Լոռիում, Տավուշում և Սյունիքում էլի կտաքանա. եղանակի տեսություն

Չինարի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում նոյեմբերի 20-ի ցերեկը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։