Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ–ն հակազդում է իր տարածքը արևմտյան զենքով գնդակոծելու Կիևի փորձերին. Պեսկով

Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը նոյեմբերի 18-ին հրթիռային հարված են հասցրել Վորոնեժին` կիրառելով ամերիկյան արտադրության ATACMS չորս հրթիռներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հակազդում են իր տարածքին արևմտյան զենքով հարվածելու Կիևի փորձերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը նոյեմբերի 18-ին հրթիռային հարված են հասցրել Վորոնեժին՝ օգտագործելով ամերիկյան արտադրության ATACMS չորս հրթիռներ։ ՌԴ ՀՕՊ–ի կողմից խոցված ATACMS հրթիռների բեկորները ընկել են Վորոնեժի գերոնտոլոգիական կենտրոնի և մանկատան, ինչպես նաև մասնավոր տան վրա։
«Այժմ շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը։ Մեր զինված ուժերը հակազդում են Կիևի ռեժիմի՝ բարձր ճշգրտության արևմտյան զենքերով, այս դեպքում՝ ամերիկյան զենքով, հարվածներ հասցնելու փորձերին», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ ամերիկյան բոլոր հրթիռները խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Խոսելով Ուկրաինայի շուրջ բանակցությունների առաջընթացի վերաբերյալ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ–ն Ալյասկայում քննարկել են խաղաղ կարգավորման հարցը, և որ այդ ժամանակից ի վեր այս հարցի շուրջ որևէ զարգացում չի եղել։
Ամերիկյան Axios պարբերականը, հղում անելով ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ն գաղտնի խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր ծրագիր մշակելու համար։
«Քննարկումներ են եղել Անքորիջում, և Անքորիջում քննարկվածից հետո որևէ զարգացում չի եղել», – ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Պուտինի և Թրամփի գագաթնաժողովը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Ալյասկայում՝ Անքորիջի մոտակայքում գտնվող ռազմաբազայում: Բանակցությունները տևել են շուրջ երեք ժամ և ընթացել են մի քանի ձևաչափով. սկզբում առանձնազրույց է եղել ԱՄՆ նախագահի լիմուզինում՝ հանդիպման վայր հասնելու ճանապարհին, այնուհետև նեղ կազմով՝ օգնականների և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: