Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը և տարածաշրջաններին հանձնարարել է գեներատիվ ԱԲ-ի ներդրման ազգային ծրագիր կազմել: Այս մասին նա հայտարարել է «Ճամփորդություն դեպի արհեստական բանականության աշխարհ» համաժողովում ունեցախծ ելույթի ժամանակ
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է տեխնոլոգիաների սեփական համալիրն ունենա գեներատիվ արհեստական բանականության ոլորտում:
«Մեր երկիրը գեներատիվ արհեստական բանականության ոլորտում սեփական տեխնոլոգիաների և ապրանքների ամբողջ համալիր պետք է ունենա»,-ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա շեշտել է, որ Ռուսաստանում արհեստական բանականության զարգացման գործում պետք է անընդհատ առաջ շարժվել։
«Կարևոր է ոչ միայն գնահատել մեր արածի արժեքը, այլև անընդհատ առաջ շարժվել։ Հասնելով որոշակի արդյունքի՝ մենք չպետք է կանգ առնենք, այլ մեր համատեղ աշխատանքը պետք է բարձրացնենք որակապես նոր մակարդակի՝ համապատասխանեցնելով փոփոխությունների արագությանը և մասշտաբին», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Նա ընդգծել է, որ ՌԴ-ն չի կարող իրեն թույլ տալ կախվածություն ունենալ օտարերկրյա նեյրոցանցերից, դա ինքնիշխանության հարց է։
Ավելի վաղ ՌԴ ղեկավարը ներկա էր եղել մարդու առօրյա խնդիրների լուծման գործում արհեստական բանականության դերին նվիրված ցուցահանդեսին: Ռուսաստանի առաջնորդին ողջունել էր «Սբերի» առաջին մարդակերպ ռոբոտը՝ Գրինը։ Բանկի ինժեներներն այն մշակել և հավաքել են որպես մարդու ունիվերսալ օգնական։