Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին. Պեսկով

Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը նշել է, որ բանակցային գործընթացն ընդհատվել է Կիևի մեղքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Մոսկվան պատրաստ է բանակցել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մոսկվան բաց է բանակցությունների շարունակման համար», -ասել է Պեսկովը լրագրողներին:
Անկարան Ուիտկոֆի և Զելենսկու հետ բանակցություններից հետո շփումներ է ակնկալում ՌԴ-ի հետ
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում դադարն առաջացել է Կիևի մեղքով։
«Դադարը ծագել է, ըստ էության, Կիևի ռեժիմի՝ այդ երկխոսությունը շարունակելու ցանկության բացակայության պատճառով»,-ասել է Պեսկովը:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ նորություններ չկան։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն անհրաժեշտության դեպքում կարելի է արագ կազմակերպել:
Զելենսկու հետ հանդիպումից հետո Էրդողանը խոսել է բանակցությունների վերսկսման մասին
Սակայն, նրա խոսքով, այն աշխատանքը, որը պետք է նախորդի ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպմանը, այս պահին դեռ արված չէ։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինան վաղ թե ուշ ստիպված կլինի բանակցել Ռուսաստանի հետ, բայց ավելի վատ դիրքերից: