Մեղրաձորում մոտոցիկլետը դուրս է եկել երթևեկելի գոտուց․ մոտոցիկլավարը մահացել է

Մոտոցիկլետ. Արխիվային լուսանկար
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում մոտոցիկլավարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Մարմարիկ գետի մյուս ափին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին, ժամը 22։00-ի սահմաններում։ Վթարի հետևանքով մոտոցիկլավարին առաջինը օգնության է հասել նրա կինը, որը մեկ այլ մոտոցիկլետով է եղել։ Վթարի ենթարկված մոցիկլավարին տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Ճանապարհին մոտոցիկլավարը, գիտակցության չգալով, մահացել է»,- գրում է կայքը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։